29.05.2019 11:47

Զամիրա Հաջիևայի գնումների ցուցակը

Զամիրա Հաջիևայի գնումների ցուցակը

Guardian թերթը կրկին անդրադարձել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջը՝ Զամիրա Հաջիևային. սա անցյալ տարվա հոկտեմբերին դարձել էր առաջին օտարերկրյա քաղաքացին, որից բրիտանական իշխանությունները պահանջել էին բացահայտել իր հարստության աղբյուրները:

Այս անգամ հրապարակվել են Harrods խանութից կատարված գնումների կտրոնները: Այդ խանութում Հաջիևան 2006-ից մինչև 2016 թ. ծախսել է 16 միլիոն ֆունտից քիչ ավելի:

Հաջիևայի գնումների կտրոնները, որ հրապարակվել են դատարանի որոշմամբ, զբաղեցնում են 107 էջ: Ըստ այդմ, օրինակ, այդ կինը 24 հազար ֆունտ է ծախսել սուրճի և թեյի վրա, տասը հազար՝ մրգերի ու բանջարեղենի, ևս մոտավորապես 300 հազար ֆունտ՝ ֆրանսիական ինչ-որ մակնիշի հագուստեղենի վրա:

Փոխանցում է BBC-ն: