30.05.2019 15:04

Թուրքիան բանտից ազատ է արձակել ՆԱՍԱ-ի գիտնականին

Թուրքիան բանտից ազատ է արձակել ՆԱՍԱ-ի գիտնականին

Թուրքիայի իշխանությունները բանտից ազատ են արձակել ՆԱՍԱ-ի 39-ամյա գիտական աշխատակից Սերկան Գյոլգեին, որն այս տարի դատապարտվել էր 7,5 տարի ազատազրկման՝ գյուլենականների ընդդիմադիր շարժմանը պատկանելու մեղադրանքով, որը Թուրքիայի իշխանությունների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Գիտնականի ազատ արձակման մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով գիտնականի տիկնոջը:

Բանտարկյալի անակնկալ ազատ արձակմանը նախորդել է հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Դա հաստատել է բարձրաստիճան թուրք մի պաշտոնյա, գրել է The New York Times-ը:

Գիտնականին ազատելը կարող է մեղմացնել Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լարվածությունը: Հաղորդվում է, որ պետքարտուղարությունն արդեն ողջունել է Գյոլգեի ազատ արձակումը:

Սերկան Գյոլգեն ձերբակալվել էր 2016 թ., երբ Միացյալ Նահանգներից եկել էր Թուրքիա՝ արձակուրդն անցկացնելու  ընտանիքի հետ:

Փոխանցում է newsru.com-ը: