31.05.2019 16:17

ԱՊԼ գլխավոր քարտուղար. Իրանը կարող է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատումից

ԱՊԼ գլխավոր քարտուղար. Իրանը կարող է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատումից

Իրանը կարող է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատումից, եթե վերանայի իր վարքագիծը և դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի երկրների ներքին գործերին:

Այդ մասին այսօր Մեքքայում  Արաբական երկրների լիգայի արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու-ալ-Գեյթը:

«ԱՄՆ-ը որոշում է կայացրել իր ռազմածովային ուժերը և այլ զորքեր ուղարկել՝ Իրանի ագրեսիային հակազդելու համար, սակայն նրանք պատերազմ չեն ուզում,- ասել է նա:- Եկեք դեպքերից առաջ չընկնենք, կապրենք՝ կտեսնենք»:

 Լիգան, հավելել է դիվանագետը, տվյալ հարցում կառաջնորդվի ամփոփիչ հայտարարության մեջ ամրագրված դիրքորոշմամբ և տարածաշրջանում Իրանի հետագա վարքագծով:

Փոխանցում է tass.ru-ն: