31.05.2019 18:27

Իրանի ԱԳՆ-ն հերքել է միջարաբական կազմակերպությունների մեղադրանքները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է միջարաբական կազմակերպությունների մեղադրանքները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ու դատապարտել արաբական երկրների դիրքորոշումը, որոնց կարծիքով՝ Թեհրանը միջամտում է Պարսից ծոցի պետությունների ներքին գործերին: Համապատասխան հայտարարությամբ այսօր հանդես է եկել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Ցավում ենք, որ Սաուդյան Արաբիան չարաշահել է իր լիազորությունները Մեքքայի գագաթնաժողովներում (ԱՊԼ-ի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի)՝ օգտագործելով իր քաղաքական ազդեցությունը: Մերժում ենք և դատապարտում Պարսից ծոցի մի շարք երկրների անհիմն հայտարարությունները: Գագաթնաժողովների ամփոփիչ հայտարարությունները չեն արտահայտում բոլոր մասնակիցների տեսակետները»,- նշել է Մուսավին:

Նա նշել է, որ Էր-Ռիադը ճնշում է գործադրել հայտարարությունների տեքստերը կազմելիս, նա «սխալ քաղաքականություն է վարում՝ կատարելով Իսրայելի և ԱՄՆ-ի պահանջները և տարածաշրջանում հակասություններ հրահրելով»:

Փոխանցում է tass.ru-ն: