03.06.2019 13:09

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը. ՀԺ

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը. ՀԺ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, քիչ առաջ մերժել է քննիչի միջնորդությունը՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Հաղորդում է «Հայկական Ժամանակ»-ը:

Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: