04.06.2019 13:08

Սուդանում զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա

Սուդանում զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա

Սուդանում անվտանգության ուժերը կրակ են բացել մայրաքաղաք Հարթումում՝ բանակային շտաբի շենքի մոտ հավաքված բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ: Անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու գործողությունն սկսել են երկուշաբթի վաղ առավոտյան:

«Այժմ փորձում են ցրել նստացույցը»,- ասվում է  համաժողովրդական բողոքի ցույցերը գլխավորող Սուդանի պրոֆեսիոնալ ընկերության հայտարարության մեջ:

Բժիշկների հաղորդման համաձայն՝ սպանվել է առնվազն 13 մարդ, տասնյակ ցուցարարներ վիրավորվել են:

Այս տարվա ապրիլից, երբ զինվորականները տապալեցին նախագահ Օմար Բաշիրին, երկրում իշխանության ղեկի մոտ է Անցումնային ռազմական խորհուրդը:

 Այդ խորհրդի ներկայացուցիչը հերքել է հանարահավաքը ցրելու մասին լուրերը: «Սուդանյան ուժերը գլխավոր շտաբի շենքի մոտ նստացույց անողներին չեն ցրել, սակայն նրանք մաքրել են հարևան տեղանքը, որը սպառնալիք էր դարձել քաղաքացիների անվտանգությանը»,- հայտարարել է գեներալ-լեյտենանտ Շամս ալ-Դին Կաբաշին:

Ընկերությունը հայտարարել է Անցումնային ռազմական խորհրդի հետ ամեն տեսակի շփումները դադարեցնելու մասին՝  ռազմական խորհուրդը տապալելու նպատակով քաղաքացիական անհնազանդության լայնածավալ գործողությունների կոչ անելով:

 Ցուցարարները պահանջում են երկրում իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարության:

Փոխանցում է BBC-ն: