04.06.2019 15:01

Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվելու C-400-ից

Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվելու C-400-ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվելու ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց:

«Մենք պայմանագիր ունենք, որը ներկայումս իրականացվում է, մենք վճռականորեն ենք տրամադրված: Մենք չենք պատրաստվում հրաժարվել C-400 գնելուց»,- Haberturk հեռուստատեսության եթերում հայտարարել է Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան կցանկանար ձեռք բերել ամերիկյան Patriot հրթիռային համակարգեր, սակայն այդպես էլ շահավետ առաջարկ չի եղել:

ԱՄՆ-ը ակտիվ փորձեր է անում՝ թույլ չտալու, որ Թուրքիան C-400 գնի: Վաշինգտոնն ավելի վաղ արդեն Անկարային նախազգուշացրել է, որ սպառազինության  այդ համակարգերը գնելու դեպքում ԱՄՆ-ը կհրաժարվի F-35 կործանիչների մատակարարումից:

Փոխանցում է tass.ru-ն: