05.06.2019 09:29

Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ՝ 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 1 ժամ 36 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Ֆաբիո Ֆոնյինի (Իտալիա, 9) – Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 5) զույգի հաղթողը։

«Ռոլան Գարոսի» չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որն անցած տարվա եզրափակիչում 6:4, 6:3, 6:2 հաշվով հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին