05.06.2019 13:13

Թրամփը Բրիտանիային «արտակարգ պայմանագիր» է խոստացել ԵՄ-ից դուրս գալուց հետո

Թրամփը Բրիտանիային «արտակարգ պայմանագիր» է խոստացել ԵՄ-ից դուրս գալուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տկինը՝ Մելանյան, եռօրյա այցի շրջանակներում երեքշաբթի օրը հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռացող Թերեզա Մեյի հետ, իսկ երեկոյան բանկետի են մասնակցել ամերիկյան դեսպանի լոնդոնյան նստավայրում:

Ամերիկյան նախագահի այցից դժգոհ քաղաքացիները զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպել, մասնավորապես՝ երկինք են բաց թողել նորածին նախագահին պատկերող փուչիկ:

Բայց Թրամփը զանգվածային ցույցերը չի նկատել, իսկ մամուլի ասուլիսում դրանց մասին լուրերն անվանել է «կեղծ լուրեր»:

Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսում Դոնալդ Թրամփը Բրիտանիային «արտակարգ» առևտրային պայմանագիր է խոստացել՝ Եվրամիությունից նրա դուրս գալուց հետո:

«Քանի որ Բրիտանիան պատրաստվում է դուրս գալ Եվրամիությունից, ԱՄՆ-ը ցանկանում է Միացյալ Թագավորության հետ արտակարգ առևտրային պայմանագիր կնքել»,- հայտարարել է Թրամփն ասուլիսում: Ի պատասխան brexit-ի մասին հարցի՝ նա հայտարարել է, որ դա պետք է տեղի ունենա:

Փոխանցում է BBC-ն: