29.01.2013 11:56

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ

Խոյ

Այսօր յուրաքանչյուր մանրուք կարող է Ձեզ մտահոգել, ինչը կարող եք անտեսել: Հնարավոր է վիճեք մտերիմների և ընկերների հետ: Օրվա կեսին ավելի հանգիստ կլինեք և կլուծեք մասնագիտական խնդիրներ: Երեկոյան կունենաք ֆինանսական խնդիրներ:

 Ցուլ

 Եղեք ուշադիր. կունենաք լուրջ ֆինանսական խնդիրներ, որոնց լուծման համար միգուցե շատ դժվարությունների միջով անցնեք: Բարենպաստ օր չէ փաստաթղթերի հետ գործ ունենալու համար: Երեկոն հարմար է զբոսնելու, հաճելի աշխատանքով զբաղվելու համար:

 Երկվորյակ

 Օրն այնքան էլ լավ չեք սկսի, սակայն այն հետզհետե կդառնա  հաճելի: Առավոտյան Ձեզ հեշտ կլինի շփոթեցնել և նեղացնել. դրանից կօգտվեն հակառակորդներդ: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարենպաստ կլինի: Անձնական կյանքում կլինեն հաջողություններ:

 Խեցգետին

Բարդ օր է: Դուք փորձում եք լինել հանգիստ և լավատես, սակայն Ձեզ հավասարակշռությունից հեշտ է հանել. մարդիկ հնարավոր է օգտվեն Ձեր մեծահոգությունից: Բարեբախտաբար սիրելին Ձեր կողքիդշն է և պատրաստ աջակցել:

Առյուծ

Այնքան էլ հաջող օր չէ , բայց դուք կկարողանաք դուրս գալ դժվարություններց: Ձեզ կհաջողվի ոչ միայն խույս տալ կոնֆլիկտներից այլև հարթել հարաբերությունները: Խորհուրդ է տրվում գործարքներ չկնքել, նոր ծրագրերի վրա չաշխատել:

Կույս

Իրադրությունը, որում Դուք կհայտնվեք, այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Սակայն Ձեզ կհաջողվի պատվով  դուրս գալ անգամ ամենադժվար փորձությունից: Ուշադրություն դարձրեք մտերիմներին, այսօր նրանք ունեն դրա կարիքը:

 Կշեռք

Ժամանակն է եկել նպատակներին հասնելու համար նոր ուղիներ գտնել: Միգուցե փոփոխություններ լինեն մտերիմների հետ հարաբերություններում: Մի շտապեք սիրելիին պատմել Ձեր մտահոգությունների մասին, դժվար թե դրանք հետաքրքրեն նրան:

Կարիճ

Շատ լավ կլինի, եթե պատակները լինեն մասշտաբային, իսկ ճանապարհորդությունը՝ երկար: Հնարավոր  է լինեն գործնական հետաքրքիր առաջարկներ: Տանն այնքան էլ հարթ չէ. ինչը Ձեզ լրջորեն մտահոգում է, սակայն  լավատեսորեն եք վերաբերվում:

Աղեղնավոր

Ստիպված  կլինեք փոխել ծրագրերը, քանի որ իրավիճակն այնպես չի դասավորվում, ինչպես Դուք ես ցանկանում: Հնարավոր է անսպասելի  օգնություն ստանաք: Բարենպաստ օր է ծանոթությունների համար: Հիանալի ժամանակ կանցկացնեք սիրելիի հետ:

Այծեղջուր

 Հիանալի օր է ճանապարհորդելու համար: Նոր տպավորությունները հաճելի ազդեցություն կունենան: Օրը խոստանում է բազմաթիվ նոր ծանոթություններ. երկրորդ կեսին գտնելու հավանականությունը շատ մեծ է:

 Ջրհոս

Բարենպաստ օր է գործնական բնույթի հարցեր լուծելու համար: Գործարքները, որոնք այսօր կկնքեք, շատ արդյունավետ կլինեն: Մտերիմների հետ հարաբերությունները շատ լավ ընթացք կստանան: Միայն թե, Դուք մոռանում եք կատարել խոստումները:

Ձկներ

 Գործնական խնդիրներ լուծելու համար այնքան էլ լավ օր չէ, միգուցե վիճեք մեկի հետ, ով խոստանում էր Ձեզ օգնել: Հիանալի օր է անձնական հարաբերությունները կարգավորելու համար, ռոմանտիկ արկածը շատ ավելի լուրջ բնույթ կստանա: