05.06.2019 13:59

ՔԿ-ն ստացել է Ամուլսարի հարցով փորձագիտական նախնական եզրակացությունը

ՔԿ-ն ստացել է Ամուլսարի հարցով փորձագիտական նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը:

Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ 

Ըստ նրա, եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:

«Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում»,- գրել է Հարությունյանը: