05.06.2019 15:16

Զանգվածային ցույցեր Պրահայում՝ ընդդեմ իշխանությունների

Զանգվածային ցույցեր Պրահայում՝ ընդդեմ իշխանությունների

Ավելի քան հարյուր հազար ցուցարար է հավաքվել երեքշաբթի օրը Պրահայի կենտրոնական Վացլավյան հրապարակում՝ կոչ անելով հրաժարական տալ վարչապետ Անդրեյ Բաբիշին, որին մեղադրում են Եվրամիության դոտացիաները ապօրինի օգտագործելու մեջ:

Բողոքի ցույցի կազմակերպիչների հաշվարկներով՝ մասնակիցների թիվը հասնում էր 120 հազարի: Եթե այս տվյալը պաշտոնապես հաստատվի, ապա այդ ակցիան Չեխիայում ամենազանգվածայինը կլինի 1989 թ. «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ ՉԽՍՀ-ի նախագահ ընտրվեց իրավապաշտպան Վացլավ Հավելը:

Վարչապետ Բաբիշը հերքում է լիազորությունները գերազանցելու մեղադրանքները՝ չնայած ԵՄ զեկույցի սևագիր օրինակի, որի հեղինակները Չեխիայից պահանջում են վերադարձնել հատկացված դրամական օգնությունը:

«Մեկ միլիոն պահ՝ հանուն դեմոկրատիայի» խումբը զանգվածային բողոքի ցույցեր է կազմակերպում ապրիլի վերջից: Վերջին անգամ՝ մոտավորապես տասն օր առաջ, Վացլավյան հրապարակում ցույցի էր դուրս եկել առնվազն 50 հազար մարդ:

Փոխանցում է BBC-ն: