05.06.2019 15:41

Իգոր Դոդոն. «Մենք երբեք չենք վճարի այդ գազի դիմաց»

Իգոր Դոդոն. «Մենք երբեք չենք վճարի այդ գազի դիմաց»

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովան մտադիր չէ Ռուսաստանին վճարել այն գազի դիմաց, որը նա մատակարարել է Մերձդնեստրի տարածաշրջանին:

«Մերձդնեստրի շրջանի գազի պարտքը լուրջ խնդիր է: Մենք այդ գազի համար երբեք չենք վճարի: Դնեստրի աջ ափի սպառողները պարտաճանաչ կերպով վճարում են գազի դիմաց, իսկ դա ձախ ափի պարտքն է: Եվ այդ հարցը պետք է քննարկել»,- հայտարարել է Դոդոնը NTV-Moldova հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Դոդոնը  տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ, որը հունիսի 4-ին ավարտել է իր այցը Մոլդովա, ինչպես նաև եղել է Մերձդնեստրում:

«Գազի հարցը իսկական ռումբ է, որը պայթելու դեպքում կարող է մեզ խիստ վնասել»,- նախազգուշացրել է Դոդոնը:

Փոխանցում է tass.ru-ն: