06.06.2019 11:00

Պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կգլխավորի իտալական «Ռոման

Պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կգլխավորի իտալական «Ռոման

Դոնեցկի «Շախտյորի» պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կգլխավորի իտալական «Ռոման»։ 46-ամյա մասնագետը բանակցել է «Ռոմայի» ներկայացուցիչների հետ եւ համաձայնության հասել երեք տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Իտալական ակումբում Ֆոնսեկայի տարեկան աշխատավարձը կլինի 2,5 միլիոն եվրո։ «Շախտյորի» հետ պայմանագրով ժամանակից շուտ խզման դեպքում նախատեսված է 5 միլիոն եվրոյի փոխհատուցում ակումբին։

Ֆոնսեկան «Շախտյորը» գլխավորում է 2016 թվականից՝ երեք անգամ նվաճելով Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը։

Ուկրաինական ակումբի նախագահ Ռինատ Ախմետովը հայտարարել էր, որ եվրոպական առաջատար ակումբներից առաջարկի դեպքում, չի խոչընդոտի Ֆոնսեկայի հեռանալուն։