06.06.2019 12:00

Դիեգո Մարադոնան պատրաստ է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը

Դիեգո Մարադոնան պատրաստ է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պատրաստ է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդն» ունի մարզիչի կարիք, ես հենց այն մարդն եմ, որը պատրաստ է օգնել։ Ես գիտեմ, որ այդ ակումբը ամբողջ աշխարհում վաճառում է շատ խաղաշապիկներ, բայց ակումբին պետք են նաեւ տիտղոսներ։ Ես կարող եմ դա անել «Մանչեսթեր Յունայթեդի» համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» երկար տարիներ իմ ամենասիրելի անգլիական թիմն էր։ Ֆերգյուսոնի ժամանակ նրանք ունեին բազմաթիվ գերազանց խաղացողներ, հրաշալի թիմ էր։ Բայց հիմա ես ստիպված են նախապատվությունը տալ «Մանչեսթեր Սիթիին»։ Դա Ագուերոյի շնորհիվ։ Մենք պարբերաբար զրուցում ենք եւ ասում, որ նա խաղում է լավ թիմում»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն։ 

Մարադոնան այժմ մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչն է։