06.06.2019 13:00

La Repubblica. Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել «Նապոլի»

La Repubblica. Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել «Նապոլի»

«Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է «Նապոլի» տեղափոխվելու ցանկության մասին:

«Կա՛րլո, եթե քեզ օգնություն է պետք, ես պատրաստ եմ և ցանկանում եմ գալ»,- շվեդ հարձակվողը նշել է La Repubblica-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը և Կարլո Անչելոտին ծանոթ են միմյանց ՊՍԺ-ում անցկացրած տարիներից: