06.06.2019 10:37

Երեկոյան կանձրեւի

Երեկոյան կանձրեւի

Հանրապետության տարածքում`

Հունիսի 6-ին առանձին շրջաններում, 7-ից 11-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Հունիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ից 11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:

րևան քաղաքի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         35.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        21.00C