06.06.2019 11:08

Թրամփը Բրիտանիայի այցն ավարտել է հանդիսավորությամբ

Թրամփը Բրիտանիայի այցն ավարտել է հանդիսավորությամբ

Մեծ Բրիտանիա կատարած այցի վերջին օրը Դոնալդ Թրամփը և Մելանյա Թրամփը մասնակցել են  «D-Day»-ի («Օր D» ՝ 1944 թ. հունիսի 6-ին բրիտանական, ամերիկյան և կանադական զինվորների ափ դուրս գալը Նորմադիայում) 75-ամյակին նվիրված հանդիսություններին:

Փորթսմութում հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Եղիսաբեթ II թագուհին ու ևս աշխարհի 16 երկրների առաջնորդներ: Նրանք բոլորը, այդ թվում՝ թագուհին, ոտքի են կանգնել, երբ հարթակ են բարձրացել պատմական իրադարձության մասնակից վետերանները:

Այնուհետև Թրամփ ամուսինները մեկնել են Իռլանդիա: Սա նրանց առաջին այցն է այդ երկիր:

Փոխանցում է BBC-ն: