06.06.2019 11:36

Լեոնիդ Կուչման Մինսկում առաջարկել է հանել Դոնբասի շրջափակումը

Լեոնիդ Կուչման Մինսկում առաջարկել է հանել Դոնբասի շրջափակումը

Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ առաջին անգամ նիստը Մինսկում կառուցողական է եղել:

Հանդիպումը մեկնարկել է չորեքշաբթի և տևել ավելի քան չորս ժամ, որից հետո ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը հայտարարել է, թե Ուկրաինան առաջարկել է հանել Դոնբասի շրջափակումը: Ավելի ուշ երեկոյան Սայդիկը տեղեկացրել է, որ հաջորդ նիստում խմբի մասնակիցները կքննարկեն հենց տնտեսական շրջափակման վերացման հարցը:

«Առաջարկն արվել է պարոն Կուչմայի կողմից, այն պաշտպանել են ԼՄԱՇ-ի և ԴՄԱՇ-ի (Լուգանսկի մարզի առանձին շրջաններ և Դոնեցկի մարզի առանձին շրջաններ՝ նոր տերմիններ՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի փոխարեն ) ներկայացուցիչները» ,- Մինսկում լրագրողներին տեղեկացրել է Սայդիկը:

Կուչման ինքն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Խոսքն այն մասին էր, որ նման խնդիր առկա է, և այն պետք է լուծել: Նման առաջարկը պաշտպանում է նաև Ուկրաինայի նախագահը»,- BBC News Украина-ին ասել է Կուչմայի մամուլի քարտուղարը: Վերջինիս խոսքով՝ Լեոնիդ Կուչման այն կարծիքի է, որ այդ գործընթացը պետք է «երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ լինի»:

Փոխանցում է BBC-ն: