06.06.2019 12:11

ԶԼՄ. Սուդանի նախկին նախագահի կողմնակիցները նրան բանտից փախցնելու փորձ են արել

ԶԼՄ. Սուդանի նախկին նախագահի կողմնակիցները նրան բանտից փախցնելու փորձ են արել

Սուդանում զինվորականների կողմից իշխանությունից հեռացված նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի կողմնակիցները փորձել են գրոհով վերցնել բանտի շենքը և այնտեղից դուրս բերել նրան: Այդ մասին հաղորդել է Al-Arabia հեռուստատեսությունը:

Հեռուստակայանի տվյալներով՝ տապալված նախագահի ավելի քան 100 զինակիցներ երեքշաբթի երեկոյան գրոհել են Հարթումի հյուսիսում գտնվող Կոբեր կենտրոնական բանկի վրա, որտեղ պահվում են ալ-Բաշիրը և նախկին վարչակազմի այլ ներկայացուցիչներ:

 Սակայն անվտանգության ուժերին հաջողվել է ետ մղել գոհը և ձերբակալել մի քանի հոգու:

Նախկին նախագահին սադրանքի և ցուցարարների սպանություններին մասնակցություն ունենալու, ինչպես նաև ահաբեկչության և կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացվել:

Փոխանցում է tass.ru-ն: