29.01.2013 12:07

Դեպի ապահով Հայաստան... Հնարավոր է. Մամուլ

Դեպի ապահով Հայաստան... Հնարավոր է. Մամուլ

«ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավում առայժմ միայն նախագահի երկու թեկնածու է լիարժեք օգտագործում Երևանի քաղաքապետարանի առանձնացրած գովազդային տարածքները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը: «Եթե մի պահ մոռանանք այս թեկնածուների անուններն ու կարդանք միայն կարգախոսները, կստացվի` «Դեպի ապահով Հայաստան... Հնարավոր է»: Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար` «մեջք մեջքի տված...» կամ` «մեջք մեջքի որ տանք...»: Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու` ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ...»,- գրում է «Հրապարակը»: