06.06.2019 13:42

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է. Panorama

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է. Panorama

Անցած գիշեր կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, նա կոմայի մեջ է։

«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։  Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։