Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք է առաջադրել 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին:
Այդ մասին «Ազատությանը» հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ՀՔԾ-ն նաև Պետրոսյանին կալանավորելու միջնորդությամբ դիմել է դատարան: