06.06.2019 14:21

Հարցում. Պոռոշենկոյի կուսակցությունը գլխավորել է քաղաքական ուժերի հակավարկանիշը

Հարցում. Պոռոշենկոյի կուսակցությունը գլխավորել է քաղաքական ուժերի հակավարկանիշը

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը գլխավորում է ուկրաինական քաղաքական ուժերի հակավարկանիշը: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները:

«Կուսակցությունների հակավարկանիշը գլխավորում է «Եվրոպական համերաշխությունը», նրա օգտին ոչ մի դեպքումչէր քվեարկի հարցվածների 52 %-ը»,- նշվում է հրապարակված նյութերում:

Էլեկտրոնային նախապատվությունների առաջատարը քաղաքական ուժերի մեջ «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որին պատրաստ է աջակցել քվեարկության գնացող և արդեն կողմնորոշված ընտրողների 48,2 %-ը:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների գրեթե կեսը գոհ է նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, և ընդամենը 11 %-ն է հակառակ կարծիքի:

Փոխանցում է tass.ru-ն: