06.06.2019 14:57

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ. Բժիշկը հերքում է

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ. Բժիշկը հերքում է

Լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին FIP.am-ին հայտնեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ Գրիգորյանն իրենց բժշկական կենտրոն է տեղափոխվել հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից՝ «ծայրահեղ ծանր» վիճակում, սակայն ոչ այդ պահին, ոչ էլ այժմ կոմայի մեջ չէ։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը այսօր հայտարարել էր, թե Գրիգորյանը «կոմայի մեջ է ընկել, դրա համար է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց»։