06.06.2019 16:31

ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել իր աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը

ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել իր աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում ապահովել աշխարհի տարբեր երկրներում իր առաքելությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի միջանցքներում ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Մենք պետք է այնպես անենք, որ ամբողջ աշխարհում մեր աշխատակիցները, որ իրենց բարդ աշխատանքն են կատարում հաճախ շատ բարդ պայմաններում, պաշտպանված լինեն այն մանդատներն իրացնելիս, որ ՄԱԿ-ի վրա դրել են կազմակերպության անդամ պետությունները»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների վրա հարձակման վերաբերյալ հարցին:

Մայիսի 28-ին չճանաչված Կոսովոյի հատուկ նշանակության ուժերը ներխուժել էին երկրամասի հյուսիսային շրջաններ, որտեղ փոխհրաձգության արդյունքում թեթև վիրավորվել էին երկու սերբեր: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, թե Կոսովոյի հատուկ նշանակության ոստիկանները ձերբակալել են 28 հոգու:

Փոխանցում է tass.ru-ն:-ն: