29.01.2013 12:18

Երկրաշարժ Իրանում, որ գրանցվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Իրանում, որ գրանցվել է նաև Հայաստանում

Հունվարի 28-ին, ժամը 23.55-ին հաղորդագրություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 23.38-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ահար քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Մեղրի քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ: