07.06.2019 10:00

ՉԼ-ի եզրափակիչում խաղադաշտ մտած մոդելը կտուգանվի 15 հազար եվրոյով

ՉԼ-ի եզրափակիչում խաղադաշտ մտած մոդելը կտուգանվի 15 հազար եվրոյով

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Լիվերպուլ» - «Տոտենհեմ»  (0։2) հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժած ամերիկացի մոդել եւ դերասանուհի  Կինսի Վոլանսկին ՈւԵՖԱ-ի կողմից կտուգանվի 15 հազար եվրոյով, հաղորդում է Marca-ն։

Apex Marketing Group-ի գնահատականով, Վոլանսկու արարքը աշխարհի ամենադիտվող մարզական իրադարձության ժամանակ, ուղիղ եթերում համարժեք է 3,5-4 միլիոն եվրո արժեքով գովազդային արշավի։

Կինսի Վոլանսկու էջի հետեւորդների քանակը Ինստագրամում այդ գործողությունից հետո մեկ օրում 300 հազարից հասել էր 2,2 միլիոնի, սակայն նրա էջը կոտրել էին կամ էլ սոցիալական ցանցն էր արգելափակել։