07.06.2019 12:30

Ալեգրին մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

Ալեգրին մտադիր է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

«Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա մասնագետն առաջիկա օրերին պետք է ժամանի Լոնդոն, որպեսզի անգլերենի դասերի հաճախի: Հաղորդվում է, որ նա ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Հիշեցնենք, որ ներկա պահին «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերն է: