07.06.2019 08:51

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց Շաքրիար Մամեդյարովին

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթեց Շաքրիար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess սուպերմրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովին: Վերջինս արդեն իսկ 31-րդ քայլում ստիպված եղավ ընդունել իր պարտությունը:

Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակած 4 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Առաջին տեղում 5 միավորով Մագնուս Կարլսենն է: