07.06.2019 11:17

Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է

Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է

Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը երեկ երեկոյան կալանավորվել է։

Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։

Գեղամ Պետրոսյանը երեկ դատարանի միջանցքում ի պատասխան «Ազատության» հարցի հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունն մեղադրանք է առաջադրել Գեղամ Պետրոսյանին՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։