07.06.2019 13:54

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտությունը չի քննարկվել

Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտությունը չի քննարկվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ի հանդիպման ընթացքում չեն քննարկել Ղարաբաղյան հակամարտությունը:

Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի շոշափվել: Երեկ կայացել է շատ մանրակրկիտ, առարկայական խոսակցություն երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:

Փոխանցում է tass.ru-ն: