07.06.2019 14:17

Ֆրացիսկոս պապը փոխել է Տերունական աղոթքի տեքստը

Ֆրացիսկոս պապը փոխել է Տերունական աղոթքի տեքստը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոփոխություններ է կատարել Տերունական աղոթքի իտալերեն թարգմանության մեջ, հաղորդել են իտալական լրատվամիջոցները:

Խմբագրված տեքստը վրդովել է կաթոլիկ հոգևորականներից և սոցցանցերի օգտատերերից շատերին:

Աստվածաբանները և կաթոլիկ հոգևորականները տեքստի փոփոխության վրա աշխատել են ավելի քան 16 տարի, և մայիսի 22-ին Վատիկանը հաստատել է նոր տարբերակը:

Նոր խմբագրությամբ՝ աղոթքի «Մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն» բառերը փոխարինվում են «Թույլ մի տուր, որ փորձության ենթարկվենք »բառերով:

Ֆրանցիսկոսը «Հայր մեր»-ի տեքստում փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին խոսում էր դեռ 2017 թ.: Այն ժամանակ նա դա բացատրել էր նրանով, որ ներկայիս թարգմանությունը սխալ է մեկնաբանում Աստծու գործողությունների իմաստը:

«Աստված չի տանում փորձության, այլ ձեզ օգնում է ընկնելուց հետո անմիջապես ոտքի կանգնել… Դա վատ թարգմանություն է, որովհետև այդտեղ խոսվում է մի աստծո մասին, որը տանում է փորձության: Բայց փորձության տանողը սատանան է, դա սատանայի դերն է»,- պարզաբանել է պոնտիֆիկոսը:

«Հայր մերը» միակ աղոթքն է, որի տեքստը, Ավետարանների համաձայն՝ աշակերտներին փոխանցել է հենց Հիսուսը, և այդ աղոթքը ամենատարածվածն է աշխարհի քրիստոնյաների շրջանում:

Փոխանցում էBBC-ն: