07.06.2019 14:39

Վլադիմիր Պուտինը Լոնդոնին կոչ է անում մոռանալ Սկրիպալներին

Վլադիմիր Պուտինը Լոնդոնին  կոչ է անում մոռանալ Սկրիպալներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի ժառանգորդը պետք է մոռանա բրիտանական Սոլսբերիում Սկրիպալների թունավորման պատմությունը, և պետք է սկսել հարաբերությունները նորովի կառուցել Լոնդոնի և Մոսկվայի միջև: Այդ մասին գրել է Daily Telegraph-ը:

«Հարկավոր է, վերջապես, շրջել լրտեսների, մահափորձերի հետ կապված այդ էջը»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը Պետերբուրգյան տնտեսական համաժողովում միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանում բրիտանական 600 ընկերություն է աշխատում, և նրանք բոլորն ուզում են անվտանգ զգալ իրենց:

Փոխանցում է BBC_ն: