07.06.2019 16:21

Յուշչենկոյի փաստաբանը՝ Մեժիգորիեի գործի մասին. «Անմտություն, բարբաջանք, անհեթեթություն»

Յուշչենկոյի փաստաբանը՝ Մեժիգորիեի գործի մասին. «Անմտություն, բարբաջանք, անհեթեթություն»

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն պատրաստ է դատարանում ապացուցելու իր անմեղությունը՝ պետական սեփականությունց Մեժիգորիեի նստավայրի օտարման գործին առնչություն ունենալու հարցում, որն այնուհետև դարձել էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի սեփականությունը: Այս մասին BBC-ին հայտնել է Յուշչենկոյի փաստաբան Վիտալի Նաումը: Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդելուց, միայն նշել է, որ իր փաստաբանական գործունեության ողջ ընթացքում «այնպիսի բարբաջանք, ինչպիսին այս կասկածն է, դեռ չի տեսել»:

Հունիսի 4-ին Ուկրաինայի դատախազությունը Յուշչենկոյին ծանուցել է, որ նա կասկածյալ է հանդիսանում այդ գործով, պատմել է փաստաբանը:

Կասկածանքը ներկայացվել է կազմակերպված մի խումբ անձանց հետ համաձայնության գալով՝ ծառայողական դիրքը չարաշահելու հոդվածով և վերաբերում է Կիևի մարզի Նովիե Պետրովցի գյուղում  540 մլն գրիվնա (ներկայիս փոխարժեքով՝ 20,25 մլն դոլար) արժողությամբ Մեժիգորիե նստավայրը պետական սեփականությունից օտարելուն:

Ուկրաինայում Մեժիգորիեն դարձել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի կոռումպացվածության խորհրդանիշը: Ընդդիմության հետ հակամարտության մեջ մտնելուց և Կիևի Մայդանում ցուցարարների զանգվածային գնդակահարությունից հետո Յանուկովիչը ապաստան գտավ Ռուսաստանում:

Փոխանցում է BBC-ն: