29.01.2013 12:35

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների օգտագործման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: