08.06.2019 10:01

Ռանիերի. «Ռոմային» հարմար մարզիչ է պետք

Ռանիերի. «Ռոմային» հարմար մարզիչ է պետք

Իտալացի մասնագետը հրաժեշտ տվեց «Ռոմային», որտեղ անցկացրեց նախորդ մրցաշրջանի վերջին ամիսները: 

-«Ռոմային» օդ ու ջրի պես է անհրաժեշտ շատ կարճ ժամանակահատվածում թիմին հարմար մարզիչ գտնելը, ինչպես նաև նոր որակավորված մարզական տնօրեն: Կարևոր է, որ այդ երկու մասնագետների միջև երկխոսութունը ճիշտ ստացվի, ովքեր կաշխատեն միևնույն ուղղությամբ:

Չեմ կասկածում, որ «Գայլերին» անհրաժեշտ է ողջ ներուժով պայքարել լավագույն քառյակի համար: Ֆուտբոլը հենց նրանով է գեղեցիկ, որ այստեղ անհնարին ոչինչ չկա: Իմ պատմությունը «Լեսթեր Սիթիի» հետ հենց խոսքերիս լավագույն երաշխիքն է,- ընդգծել է Ռանիերին: