08.06.2019 12:00

UFC-ի նախագահ.Կոնորը 100 տոկոսով վստահ է, որ կկարողանա հաղթել Խաբիբին

UFC-ի նախագահ.Կոնորը 100 տոկոսով վստահ է, որ կկարողանա հաղթել Խաբիբին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հույս ունի, որ ռևանշ մրցամարտը Կոնոր ՄաքԳրեգորի ու Խաբիբ Նուրամգոմեդովի միջև կարող է տեղի ունենալ:

«Կոնորը 100 տոկոսով վստահ է, որ կարող է հաղթել Խաբիբին: Նա ռևանշ է ուզում ու կարծում եմ, որ դրան բոլորից շատ է արժանի: Սակայն պետք է սպասել ու տեսնել՝ ինչպես կընթանան մյուս մենամարտերը: Այս հանգստյան օրերին մեծ իրադարձություն է լինելու Ֆերգյուսոնի ու Սերոնեյի մենամարտն, իսկ սեպտեմբերին մրցելու են Նուրամգեմոդովն ու Պորիեն Աբու-Դաբիում»,- ամերիկացու խոսքերըբ փոխանցում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին ռուս մարզիկը, 4-րդ ռաունդում կիրառելով խեղդող հնարք, հաղթել էր իռլանդացուն՝ պահպանելով թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: