08.06.2019 12:30

Ո՞վ է սպասարկելու Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակիչ հանդիպումը

Ո՞վ է սպասարկելու Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակիչ հանդիպումը

 Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը սպասարկելու է իսպանական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակչի գլխավոր մրցավարը լինելու է Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Եզրերում նրան կօգնեն Ռոբերտո Ալոնսոն ու Խուան Յուստեն: 4-րդ պաշտոնյան կլինի Անտոնիո Մատեու Լաոսը: VAR-ի անձնակազմը կղեկավարեն Ալեխանդրո Էրնանդեսն ու Խուան Մարտինեսը:

Նշվում է, որ այդ հանդիպումը վերջինը կլինի իսպանացի մրցավարի պրոֆեսիոնալ կարիերայում:

Պորտուգալիա - Հոլանդիա հանդիպումը կայանալու է հունիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: