08.06.2019 13:01

«Չելսին» բողոքարկել է տրանսֆերային արգելքի որոշումը

«Չելսին» բողոքարկել է տրանսֆերային արգելքի որոշումը

«Չելսին» դիմել է Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանին, որպեսզի ակումբի վրայից հանվի տրանսֆերային արգելքը, հայտնում է Tas-cas-ը:

Ավելի վաղ FIFA-ն արգելել էր անգլիական ակումբի տրանսֆերներ իրագործել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում:

«Չելսին» պատժվել է տարբեր տարիքային 29 ֆուտբոլիստների տրանսֆերներում արված սխալների պատճառով: