08.06.2019 14:10

Պաշտոնական. Էդեն Ազարը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»

Պաշտոնական. Էդեն Ազարը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»

«Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը դարձել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը:

Բելգիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «արքայական ակումբ»-ի հետ նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը:

Հաղորդվում է, որ Ազարը թիմի երկրպագուներին կներակայցվի հունիսի 13-ին,  «Սանտիագո Բեռնաեո» մարզադաշտում: