08.06.2019 22:02

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ (տեսանյութ)

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 2 րոպե անց Վարազդատ Հարոյանի հիանալի փոխանցումից հետո մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Գևորգ Ղազարյանը: 18-րդ րոպեին մրցակցի դարպասը երկրորդ գոլն ուղարկեց Ալեքսանդր Կարապետյանը: Խաղավերջում հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Տիգրան Բարսեղյանը՝ 3-0:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն երկու անընդմեջ պարտություններից հետո առաջին հաղթանակն է տոնում և 3 միավորով զբաղեցնում J խմբի 5-րդ հորիզոնականը:

Հայաստան - Լիխտենշտեյն՝ 3:0
Ղազարյան(2'), Կարապետյան(18')