09.06.2019 11:30

Բուֆոնը կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ

Բուֆոնը կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ

ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը կարող է վերադառնալ Իտալիա: 

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ 41-ամյա դարպասապահը մտածում է «Պարմա» տեղափոխվելու մասին: 

Իտալական ակումբի ղեկավարները լեգենդար դարպասապահի ներկայացուցիչների հետ արդեն քննարկել են պոտենցիալ պայմանագրի պայմանները: 

Բանակցությունների վերաբերյալ կոնկրետ տվյալները հայտնի չեն: Բուֆոնը մտադիր է դեռ նվազագույնը մեկ տարի էլ խաղալ ֆուտբոլ: 

Հիշեցնենք, որ նա «Պարմա»-ի սան է, որի կազմում խաղացել է 1995-2001 թվականներին: