09.06.2019 12:03

Սարին հաջորդ շաբաթ կգլխավորի «Յուվենթուս»-ը

Սարին հաջորդ շաբաթ կգլխավորի «Յուվենթուս»-ը

«Չելսի»-ն համաձայնել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին բաց թողնել «Յուվենթուս»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: 

Իտալացին հաջորդ շաբաթ կգլխավորի թուրինյան ակումբը: 

Արդյոք «ազնվականներ»-ը հրաժարագին կպահանջեն 60-ամյա մասնագետի պայմանագրի վերջին տարվա համար, չի նշվում:

Սակայն հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը չի խոչընդոտի նրա հեռանալուն: 

«Չելսի»-ն մտադիր չի եղել հեռացնել Սարիին, բայց նա ցանկացել է կրկին աշխատել Իտալիայում: