09.06.2019 12:25

Ազարի տրանսֆերը ռեկորդային է «Ռեալի» համար

Ազարի տրանսֆերը ռեկորդային է «Ռեալի» համար

Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» ռեկորդային է Արքայական ակումբի համար՝ 88,5 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Telegraph-ը։ Բացի այդ տիտղոսների, մրցանակների եւ արդյունավետության պայմանավորված ցուցանիշին հասնելու դեպքում, «Չելսիի» բոնուսները կկազմեն 40 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նշված հնարավոր նվաճումները իրատեսական են՝ Իսպանիայի չեմպիոնի, Չեմպիոնների լիգայի գավաթակրի կոչումներ, գոլերի որոշակի քանակ։

Ֆուտբոլիստի շնորհանդեսը մադրիդյան ակումբում տեղի կունենա հունիսի 13-ին։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։

«Ռեալի» նախորդ ամենաթանկ տրանսֆերը պատկանում էր ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որի համար իսպանական ակումբը 2013-ին Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 85,3 միլիոն ֆունտ ստերլինգ։