08.06.2019 22:30

Չեխի, Ռեմզիի, Ուելբեքի եւ Լիխտշտայների հետ «Արսենալից» հեռանում է եւս երեք խաղացող

Չեխի, Ռեմզիի, Ուելբեքի եւ Լիխտշտայների հետ «Արսենալից» հեռանում է եւս երեք խաղացող

Պաշտպաններ Կոեն Բրեմելն ու Խուլիո Պլեգեզուելոն եւ կիսապաշտպան Չառլի Գիլմորը հեռանում են Լոնդոնի «Արսենալից»։ Նրանց պայմանագրերը կավարտվեն հունիսի 30-ին, հայտնում է ակումբի մամուլի  ծառայությունը։

37-ամյա չեխ դարպասապահ Պետր Չեխն ավարտել է կարիերան, 28-ամյա կիսապաշտպան Աարոն Ռեմզին ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Ավարտվել է նաեւ 28-ամյա անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքի պայմանագիրը։ Նա եւս կհեռանա լոնդոնյան թիմից։ Հունիսի 5-ին հեռանալու մասին հայտարարել էր նաեւ 35-ամյա պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում 5-րդ տեղ գրաված եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Չելսիին» 1։4 հաշվով պարտված «Արսենալը» հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգա Եվրոպայի լիգայում։