10.06.2019 09:30

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հրաչյա Մարգարյանը՝ ոսկե մեդալակիր

Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Մարգարյանը 11:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսանդր Եվսեյենկոյի ու հռչակվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել Արման Անդրեասյանը ու Արման Ավագյանը: