10.06.2019 10:30

The Sun. Լեմպարդը կգլխավորի «Չելսի»-ն

The Sun. Լեմպարդը կգլխավորի «Չելսի»-ն

«Դերբի Քաունթի»-ի մարզիչ Ֆրենկ Լեմպարդն առաջիկայում կգլխավորի «Չելսի»-ն: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 40-ամյա մասնագետը դրական պատասխան է տվել «ազնվականներ»-ի առաջարկին: 

Նշենք, որ նա այդ պաշտոնում կփոխարինի Մաուրիցիո Սարիին, ով, ամենայն հավանականությամբ, մարզչական կարիերան կշարունակի «Յուվենթուս»-ում: 

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Դերբի Քաունթի»-ն Լեմպարդի գլխավորությամբ 6-րդ տեղը զբաղեցրեց Չեմպիոնշիփում: