10.06.2019 11:00

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Նեյմարին

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Նեյմարին

ՊՍԺ-ն մտադիր է շարունակել գործակցությունը թիմի աստղ Նեյմարի հետ, հաղորդում է MtTF1-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբում մտավախություն ունեն, որ բրազիլացին կարող է համապատասխան առաջարկի դեպքում հեռանալ այս ամռանը, այդ պատճառով էլ նոր պայմանագիր են առաջակել՝ նախորդից մեկ տարի ավելի ժամկետով:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ, ինչպես նաև 4 շաբաթ բաց է թողնելու վնասվածքի պատճառով: Նեյմարը չի կարողանա մասնակցել Ամերիկայի Գավաթի խաղարկությանը:

Նշվում է, որ նա դեռևս չի պատասխանել ակումբի առաջարկին:

Հավելենք, որ երկար ժամանակ է՝ խաղացողին իր կազմում ցանկանում է տեսնել Մադրիդի «Ռեալ»-ը: