10.06.2019 12:04

Թալանել են Ալվարո Մորատայի տունը

Թալանել են Ալվարո Մորատայի տունը

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը գտնվելիս է եղել Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում։ Հաղորդվում է, որ Ալվարո Մորատայի ընտանիքը ցնցված է տեղի ունեցածով, քանի որ տեղի ունեցածի արդյունքում որևէ մեկը չի տուժել։ Ինքը՝ ֆուտբոլիստը չի մեկնաբանել այս տեղեկությունը։ 

Հիշեցնենք, որ Իսպանիան ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի երրորդ տուրում հաղթել է Ֆարերյան կղզիների հավաքականին 4-1 հաշվով։ Մորատան մասնակցել է հանդիպմանը։ 

Օրեր առաջ թալանել էին նաև «Վալենսիայի» կիսապաշպտան Ժոֆրե Կոնդոգբիայի տունը։